Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Որ և ընկալեալ զմաղթանս նոցին
Առաքելոց ընտրեալ գնդին,
Ետ ի նոսա փոխան իւրին
Սուրբ պատկերաւն մխիթարին:
Եւ յոյժ եղև նոցա խնդութիւն
Առաքելոցն ամենեսին,
Վասն սրբոյ կենդանագրին
Եւ պատկերի Սստուածածնին:
Իսկ ընդ կատար տուր և առին
Շնորհաց վերին և ներքնային,
Պատմաբանից ներբողինին,
Զոր ընծայեաց աստուած հոգին:
Եւ ընդ տալոյ երկրիս երկնին
Զերախայրիս զծնող բանին,
Առնուլ անտուստ փոխան նորին
Զնկարակերտ ձև կիպարին:
Ընդ այս և ձիրս անքննելին,
Զոր ի տեառնէ մեզ ընծային,
Այլ թէ չէաք արժան սմին,
Բայց ի տեառնէ պարգև լինին:
Որ ի վաղուց դարուց նախնին
Պահէր մարդկան յուսով ի լին,
Զտնօրէնութիւն ծննդեան փրկչին
Առիթ պատճառ Աստուածածինն:
|
|