Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված չի կարող պահպանել երկնքի ու երկրի հավերժությունը, եթե չլինի երկիրը:

Հեղինակի եզրահանգումն իսկ բավական է, որ բանաստեղծությունը դիտվի որպես իր ժամանակի առաջավոր մտքի ցայտուն արտացոլում: Այս բանաստեղծությունը հոգու և մարմնի փոխհարաբերությունը դրսևորող լավա- գույն ստեղծագործություններից է, որի դիպուկ բնութագիրը տվել է Մ. Աբեղյանը: Վերջինս միջնադարի հայ քնարերգության աշխարհականացումը դիտում է լինելիության պրոցեսում, որի ավարտուն արտահայտություններից մեկը համարում է Ներսես Մոկացու «Վիճաբանութիւն երկնի և երկրի» տաղը: Սրանով մեր քնարերգությունն արդեն կատարելապես իջնում է իրական աշխարհ. «Դա վերջն էր եկեղեցակսա-կրոնական ոգու և հայացքի»[1]: Իրոք, այս տաղը որոշակիորեն բնորոշում է այն էտապը, երբ միջնադարյան հայ քնարերգությունն իր մեջ լայն չափերով ներծծել էր հայ ժողովրդական բանահյուսության կենսահաստատ էությունը և դարձել իրական կյանքի ճշգրիտ, գեղարվեստորեն հուզիչ ու համոզիչ վերարտադրությունը:

Հոգու և մարմնի երևակայված պայքարը հիմք հանդիսացավ նաև քնարական զանազան զղջումների, մեղայական աղերսանքների, որոնք աստիճանաբար վերաճեցին գրական մի ամբողջ ուղղության: Ներսես Մոկացու «Մանուկ մտավարժ էի» ողբը պատկանում է ահա այդ ստեղծագործությունների շարքին: Ողբի մեջ բանաստեղծը քննադատում է հասարակական գլխավոր չարիքները՝ արծաթասի-

  1. Մ. Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, Բ. Երեան, 1946, էջ 588: