Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րությանը, կաշառակերաթյունն ու հարստահարությանը: Նա խարազանող խոսք է ուղղում նաև իրավանքի և ուժի անարդար տիրապետության դեմ.

Ուրար և փիլոն անկեալ,
      Թէ լծովս խոբ խոնարհեցալ,
Եւ ահեղագոչ սաստիւ
      Ի փոքունց վերայ բարձրացայ...
Եւ սիրամարգի նման
      Սիգալով փերևեթեցայ...

Հեղինակը տվել է ժամանակի սոցիալական չարիքների մերկացումն ու քննադսսոությունը՝ նկատի առնելով հատկապես հոգևորականների առօրյան: Եվ Ներսես Մոկացու հիմնական նպատակն էլ դա պիտի լիներ, որպեսզի կարողանար բարոյապես մաքուր միաբանություններ հիմնել ու աշակերտներ դաստիարակել: Ողբում մեկը մյուսին են հաջորդում տպավորիչ պատկերները, դիպուկ համեմատությունները, որոնց շնորհիվ միմյանց են հակադրվում կենցաղավարության բարոյական ու անբարոյական, խրախուսելի և մերժելի, ազնիվ ու խոցելի կողմերը՝ առաջինների դրվատմամբ և Երկրորդների պախարակումով: Միաժամանակ ակնհայտ է, որ բանաստեղծը բացահայտում է մարդկային բնավորության թերությունները, ցանկանալով մարդուն տեսնել իր էությունը խաթարող արատներից մաքրված:

Ներսես Մոկացու ստեղծագործության մեջ իր ուրույն տեղն ունի «Աստուած և տէրն ամենայնի...» տողով սկսվող ընդարձակ բանաստեղծաթյունը, որը երկու հեղինակի գործ է՝ Ներսես Մոկացու և նրա աշակերտ Ստեփանոս Շատախեցու: Լրացման մեջ էլ իշխամ է շարադրանքի նույն լեզուն,