Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թովմաս ունէր զբուրվառ խնկին
Ի այլ առաքեալքն երգս երգէին.
Բարօին ի լուս ամենեքին
Սուրբ առաքեալքն՝ զկուսին մարմին:

Առեալ տանին զմայր միածնին
Ի հանգստեան դիր տապանին
Եւ լսէին զձայնս հրեշտակաց,
Որք պար առեալ օրհներգէին:

Պետրոս զելիցըն սաղմոսին
Սկսաւ ասել ըստ խորհրդին,
Յելանելն Իսրայելի յԵգիպտոսին
Եղանակէ զալէլուին:

Միաձայնեալ սրբոյ գնդին
Առաքելոց դասք երամին
Եւ կուսանաց մաքրագունին
Ընդ երկնայնոց խըմբից վերին:

էսել ողբով զերգս սաղմոսին,
Քաղցր և անուշ եղանակին,
Տորմէ քաղաքն դըղրդին,
Հրէականքն սրտմտին:

Յանդգնութեամբ անդ գումարին,
Շլաչութեամբ հարեալ լինին,
Զի գիշահանձք էին բնաւին
Եւ տիրասպանք ամենևին: