Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինն, որ անունն Սոփոնիայ
Մինչ ի դագաղն լրբենայ,
Սուր հրեշտակին անդ մերկենայ,
Ձեռքն յարմընկացն մնայ:

Ձայնէր Պետրոս. «Ո՜վ չար ոգիք,
Ազգ անհաւատք և խստասիրտք,
Ժանդախորհուրդք և թերամիտք,
Մինչև ցո՞ր վայր յայտ յամառիք:

Զիա՞րդ ոչ բոլորովին
Զղջայք յանզեղջ ձերոց սրտին,
Այլ կայք հեստեալք հետ սատանին,
Որ հայր է ձեզ գործովք չարին»:

Ասէ Պետրոս հրէից ազգին.
«Դարձիք առ տէր սրտիւ ի լին,
Խոստովանել զմեղս ձեր անձին,
Հաւատացէք յԱստուածածին:

Սուրբ կոյս քաղցր է ի բարին,
Գթայ ի ձեզ սիրով սրտին,
Զի բարեխօս է մարդկային
Առ միաձին խաչեալ որդին»:

Յայնժամ գոչեն մեծաւ ձայնին
Զխաչեալն աստուած խոստովանին,
Առ տիրամայրըն հառաչեն,
Ի յօգնութիւն ինքեանց կոչեն: