Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Որք և զմիմեանս հարեալ քարամբք,
Արս հիսուն անդ սատակին.
Այսքան հրաշից ւ այլ աւելին
Յառաջ եղեալ ննջման կասին:
Եւ զի չէր յանկ ի սոյն կարգին
Պատմաբանեալ վասն այս սքանչելին,
Այլ զի դէպ չեղև նախկին
Կամս ակամայ աստ պատանին:
Դարձեալ սկսայց ի նոյն հրաշին
Զոր ի նընջմանըն կատարին,
Յետ կուրութեան հրէից ազգին
Եւ հատման ձեռին Սոփոնիային:
Բազումք անդէն հաւատային
Քարոզութեամբ Պետրոս վիմին,
ԶՔրիստոս աստուած խոստովանին,
Մկրտութեամբ լուսաւորին:
Ազգ հեթանոսք և հրէին
Զկոյսն սուրբ դաւանէին,
Այլ և բորոտք և ախտաժետք
Սուրբ պատկերաւն տեառնագրէին:
Այլև ի իւղով օծանէին
Մաքուր ձեռօք առաքելին,
Որք առժամայն բժշկէին
Յախտից բազմաց ազատէին:
|
|