Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զի ի սպանանելն Յակոբոսին՝
Եղբօր տեառն Յիսուս փրկչին,
Երթեալք ի տունն հուր հարին,
Յորում բնակէր մայր կենսատուին:

Շբջապատեալ հոտն զհրէին
Կիզեաց եօթն այր ի նոսին
Եւ զԱննայ, զԿայիափայ,
Զքահանայապետ անուն Ղևին:

Եւ տան սրբոյ Մարիամին
Վնաս չեղև ամենևին,
Որք երկուցեալք ոչ իշխէին
Համարձակել յանձն կուսին:

Եւ ի յաւուր մկրտութեան
Խուժադուժաց ազգ հրէին
Գնացեալ հրոսակք Յորդանանին՝
Ըմբռնել զկոյսն ընդ Յոհանին:

Իսկ հրեշտակին, առեալ զնոսին,
Եդ ի յայնկոյս Յորդանանին,
Եւ հրէիցն անցել կամին՝
Այրս քսան կորեալ բնաւին:

Եւ ի յաւուրս համբարձման
Տեառն ի լերինն Ձիթենին,
Յախուռն քարամբք յարձակէին
Հրէից՝ հասեալ առ սրբուհին: