Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ բարեխօս է բոլորին
Ազգի համայն քրիստոնէին,
Առ միածին Յիսուս որդին՝
Փրկել զծնունդ աւազանին:

Ընդ նմին և սուրբ Բարդուղիմին
Տեառն Յիսուսի առաքելին
Եւ սուրբ Գրիգոր Լուսաւորչին
Զմեզ խառնէ առ Քրիստոսին:

Նոցին կցորդ Թադէոսին,
Որ առաքեալն է Հայկազնին,
Որու առաք զհատ մարգարտին՝
Զհաւատն ուղիղ՝ շնորհիւ սորին:

Այս չորեքումբք վիմօյշ հաստին
Շինուածք մերու սուրբ հաւատին,
Ծննդեամբ սրբոյ Աստուածածնին,
Որ է միջնորդ մեզ առ Որդին:

Արի արբմամբ հոգոյ շնորհին
Քարոզութեամբ Թադէոսին,
Զոր վիճակեալ առաքելոց
Հայք մասն եղեալ Թադէոսին:

Այլև երկունք մեր լուսատուին
Չարչարանօք մասն երկոքին,
Երիւք հնգօք ամօք ելին
Կրեաց ընդ տեառն զպակաս նորին: