Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որով վշտօք իւրոյ անձին
Զմեզ ի խորոց եհան ներքին,
Ընդ տեառն լծեաց պատուիրանին,
Արար հաղորդ անմահ բանին:

Նոյն և սրբոյ Բարդաղիմին,
Որոյ պատճառ եղեալ սորին
Կենդանագիր սուրբ պատկերին
Եւ շինութեան սուրբ տաճարին:

Այլև Ներսէս, որ վիճակեաց
Ըզսուրբ աթոռն իւր հայրենեաց,
Եղեալ տեղիք հոգոյն շնորհաց.
Սիւն և կանգնիչ Հայաստանեաց:

Զի զաւանդեալ հարցն առաջին
Զուխտ կտակի պատուիրանին,
Սա նորոգէ դարձեալ կրկին
Կարգ և կանոնս մեզ՝ հոգով լին:

Շինեալ տաճար անթւեյին
Ընծայարան զենման գառին,
Փատկայս, պանդոկս և հիւրանոց
Լինել հանգիստ վտանգաւորին:

Արդ ընդ սոցա թըւոց բազմաց,
Որ և սովաւ եղեն շինած,
Մինն ի բազմանց սա է կազմած,
Որ Հոգեաց վանս է նախձայնած: