Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փառաւորել զՀայր և զՈրդին
Զանմեկնելի աստուած Հոգին,
Այժմ և յանկէտ յափտենին,
Որ միշտ օրհնի յէականին:

Եւ զի գիտել մեր զայս պարտին
Յետ սուրբ ծննդեանն Աստուածածնին,
Ի ծնօղաց իւր պանձալի
Երեք ամաց եղև բերին:

Ընծայիւք պատարագին
Եւ մատաղօք ի տաճարին,
Անդէն դարձեալ ի տուն տանին
Ի յամէն տարի տաճարն բերին:

Մինչ ի լնուլ եօթեանց ամին,
Այլ ոչ տարան յիւրեանց տնին,
Այլ սնանին ի տաճարին
Սուրբ և մաքուր առաքինին:

Սպասաւորեալ հրեշտակք նմին,
Իջեալ երկնից հոյլք անմարմին,
Մանանայիւ կերակրէին,
Որ բերէին զայն իսկ նոքին:

Եօթն ամաւ ի տաճարին
Բնակեցաւ սուրբ աղաւնին,
Եւ ի լնուլ եօթնից կրկին
Չորեքտասան ամաց նմին: