Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ետուն Յովսէփ պահապանութիւն
Ըստ օրինաց ԻսրայԷլին,
Ամիսս երիս սա նա լինի
Կնքեալ ամբողջ սուրբ տօմարին:

Ապա հրեշտակ Գաբրիէլին
Հրաման առնու աստուածային
Եւ աւետիս տայ սուրբ կուսին՝
Ծնանի ի քէն աստուածորդին:

Եւ ի լսել զձայն աւետին՝
Իջեալ առ նա աստուած հոգին.
Կազմեաց գահոյս թագաւորին
Հօր անեղի որդոյն մեծին:

Եւ յինն ամսեա լրման նորին,
Հնգից աւուրբք յաւել որդին,
Բնակէ յարգանդ սրբոյ կուսին,
Հնգէտասան ծնանի յամին:

Եւ համբարձման տեառն ի յերկին
Քառիւք տասամբք ութ աւելին,
Ամօք լցեալ այսքան էին
Ծնօղի բանին կենարարին:

Եւ ի ննջման մօր անեղին
Վաթսուն ամօք բովանդակին,
Յորում աւար ծնեալ նմին.
Քսանեհինգ աւի ամսին: