Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՜վ տիրամայր անապական,
Առիթ կենաց ինձ փրկութեան,
Զերիս չարիս հոգոյս յանցման
Քաւեա քո սուրբ որդոյդ արեամբ:

Սոյնպէս զմարմնոյս մասունս մահուան
Չորից կերպիցն եղէ դարան,
Ծոյլ ի բարիսն յամառութեամբ
Ագահորկոր պոռընկական:

Մատիր յաղերս, կոյս Մարիամ,
Առ ծնեալդ ի քէն աստուածըն բան,
Տալ սպեղանիս եօթեանց յանցման
Հոգոյս, մարմնոյս, որ գործեցան:

Երես ի վայր կամ ի յանկման,
Թըւով լցեալ է Յոբեան,
Ըստ այսմ ճառիս որ զըրացան
Հոլով յաւարտ կատարեցան:

Ղօղեալ մեղօքս գոլ ի սուզման
Գնամ յատակս կորըստեան,
Զմայրդ կենաց իմ յարացման,
Հայցեմ լինել ինձ օգնական:

Առնել հնար ինձ վերածման
Ի խոր մեղացս, որ կամ թաղման
Տալով հիքոյս ուժիտ փրկան,
Զյոյս միածնիդ ազատութեան: