Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սաստիկ կեղով բորոտութեան
Սպառեաց զմարմինս անեզրական:
Չար թշնամին կորըստական,
Որ ի յանդունս ունի դարան:

Տպաւորեաց հոգիս զրնականն
Գէջ ախտութեամբ անյագական,
Այլ աղաչեմ զկոյսդ մաքրական՝
Տա՛լ սպեղանիս հոգոյս դարման:

Եւ զանուղղագործ զազրական,
Որ զՍողոմ արար կործան,
Տնկեաց ի յիս գոլ բնական,
Տանջել նովիմբ անեզրական:

Փարեալ զուռիցդ անապական,
Խնդրեմ զդեղ հոգոյս խոցման՝
Կաթիլ միայն քո կուսութեան
Ինձ փրկութեան է բաւական:

Ախտից մեղաց զիս օթարան
Արար տեղի և կայարան,
Եօթնից չարեաց հոգոյ մահուան
Սպանեալ գանձինըս կրկնական:

Նոր փառութեամբ հպարտական
Եւ նախանձու հոգոյս այրման
Եւ բարկութեամբ զայրացան՝
Եղէ ես չար քան զգազան: