Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծունր կրկնեա առ տէր վասն իմ
Ծառդ անթառամ կենաց պտղին,
Տալով ինձ կեանս առ ի բարին
Ազատ լինել յանհուն պարտին:

Կառք տէրութեան անմահ բանին
Եւ գերագոյն քերովբէին,
Բարձ ի հոգոյս զանտանելին
Ջախտս մեղաց զազրագունին:

Հոյլք հրեղինաց ոչ իշխէին
Հպիլ գոնեա աղօտագին,
Կրեցեր յարգանդ քո կուսածին,
Զայն որ սարսեն դասք սրովբէին:

Ձայնըն աւետեաց աստուածային
Հնչեալ ազդմամբ առ քո հոգին,
Հայցեա և ինձ լսել ձայնին
Զեկայք օրհնել յօրըն վերջին:

Ղամբար վառեալ ջահ արփենին
Գգուեալ բարձեր զլոյսն անքննին,
Կառո և զիս յոտըս խաչին
Յահեղ աւար դատաստանին:

Ճար և հնար մարդկան սեռին
Եղեր, սուրբ կոյս Աստուածածին,
Լեր և գերոյս հոգով ախտին
Փրկե յանշէջ հրոյ գեհենին: