Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մաքրեա՛ զյանցանըս բազմագին
Զանտես աչաց անթըւելին,
Զզորութիւն հոգոյս տասին
Զմտացս խորհուրդս գոլ ի չարին:
Յարփոյն վառեալ անշիջելի,
Կայծ, կարկեհան, գեղ հրաշալի,
Զդիմեալն ի մայրդ սուրբ միածնի
Խնդրեա ազատ լինել յոգի:
Նոր նորոգօղ մարդկան ազգի,
Կոյս Տալիթայ, խորան լուսի,
Հա՛ն ի հոգոյս զաղտ զազրալի,
Զփտեալս մեղօք դառնագունի:
Շնորհաց հոգոյն ընդունարան,
Տուն Քրիստոսի գոլ օթևան,
Բարձեր ի գիրկ զանմահ արքայն,
Որ է մեզ կեանս և օգնական:
Ուստի գերեալս թշուառական,
Նշդեհացեալս թափառական,
Զքեզ ունիմ յոյս և վահան՝
Առ ծնեալ որդիդ քո տիրական:
Չքնաղ, ահեղ, զարմանալի,
Մայր անարատ Մանուէլի,
Զստածողն էիցս ամենայնի
Կաթն արբուցեալ քում ստենի:
|
|