Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յետ այսմ և մեր վստահացեալ՝
Բան ի բանից գոլ կըցկցեալ,
Երից հարիւրց մակագրեցեալ,
Համայնն չորիւք բովանդակեալ:

Փառս տացուք հօր անեղին
Եւ միաձին բանի նորին,
Հոգոյն սրբոյ զարդարողին,
Որ ազատեաց զմեզ վերըստին:


8. ԱՂՕԹՔ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՍՐՏԱՀԱՌԱՉ ՁԱՅՆԻԻ

ՊԱՂԱՏԱՆՕՔ ԱՐԱՐԵԱԼ ՆԵՐՍԷՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Ի ԼԻՄ ԱՆԱՊԱՏՆ

Բարերար աստուած, մարդասէր,
Ողորմեա՝ ինձ, բազմամեղիս,
Ներող, գթած, օրհնեալ և երկայնամիտ,
Գթա ի տառապեալ գերիս
Եւ արձակեա ի կապանաց վտանգիս:
Բարեխօսութեամբ ամենայն սրբոց քոց երկնաւորաց և երկրաւորաց,
Բարեխօսութեամբ հրեշտակաց և հրեշտակապետացն,
Աթոռոցն դասուց, սերովբէից, քերովբէից,
Տերութեանց, զօրութեանց, իշխանութեանց, պետութեանց,
Հրեշտակապետացն և հրեշտակացն:
Բարեխօսութեամբ նախահարցն