Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղեկօք դրուստ պատշաճավոր
Ով ոք գովէ զքեզ յանկաւոր,
Որ երկնայնոց ես ըղձաւոր
Եւ գերագոյն բաղդատաւոր:

Ոչ ոք յէիցըս մարդկային
Ճառել իշխէ զխորհուրդ քոյին.
Ոչ անմարմին, ոչ երկրածին,
Բայց թէ որդիտ քո միածին:

Րոտեալ սրտիւ ես թախծագին
Անգա ի յիղձըս փափագին,
Ոչ գիտելով ըստ պատշաճին
Յարել ի մի ոտն աև ոտին:

Մաղթեմ ի քէն, խորան բանին,
Թողող զպարտիս իմ բազմագին,
Զի ոչ զարժանն ըստ քո անձին
Երգեալ ետու զներբողինին:

Ես փանաքի գոլով անձին
Չեմ արժանի այսր մասին,
Թէպէտ անունս բոլոր կոչին
Պսակ և տեար Ստեփանոսին,

Այլ այս թըւիս որ յառաջեալ
Եւ բան զբան գոլով ծնեալ,
Նախ մին հարիւր Ներսէս ոգեալ,
Որ պըւէտ Մոկեաց մակձայնացեալ: