Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

ՏԱՂ ԵՒ ՊԱՐԾԱՆՔ ԵՐԿՆԻՑ ԵՒ ԳԵՏՆԻՑ

1

Երկինք և գետինք եղբարք,
      Տեսնանք, թէ ո՞րն է աւելի.
Յերկնից աստղերն շատ է,
      Եւ գետնի պտուղն՝ աւելի:

Երկինքն ընդ գետինն ասաց.
      — Ես քեզի համալ մի արի.
Որտեղ կտրիճ մարդ մեռնի,
      Գայ ի քո ներքևդ արգիլի:

Գետինն ընդ երկինքն ասաց.
      — Այդ բանիդ միննէթ մի չունիմ,
Հոգին ալվի դու կառնուս,
      Մարմինն ես չառնում՝ կու հօտի:

Երկինքն ընդ գետինն ասաց.
      — Ես քեզի համալ մի արի.