Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարի մի անձրև չի տամ՝
      Քո կանանչն ամէն չորանայ:

Գետինն ընդ երկինքն ասաց.
      — Այդ բանիդ մուննէթ մի չունիմ-
Ծովն այլ սրտէս կու բխայ,
      Գետ, զաղբիւր՝ ի մէջ լեռներուս:

Երկինքն ընդ գետինն ասաց.
      — Ես աթոռ եմ աստուածութեան,
Հրեշտակք և հրեշտակապետք,
      Սէրօբէք և ընդ քերօբէք:

Գետինն ընդ երկինքն ասաց.
      — Իմ տէրն ինձ խոնարհեցաւ,
Ես նորա կարօտ էի,
      Եկաւ իմ սիրտս թաղեցաւ:

Գետինն ընդ երկինքն ասաց.
      — Մեղա՜յ քեզ, եղբայր իմ, մեղա՜յ,.
Ես քեզ խօրաթայ արի,
      Դու ես մեծ քան զիս գովելի:

2


Երկինքն ի գետին եղբարք,
      Թասյամ որ զօրն կու տանի.
Երկնից ցօղն շատ կասեն,
      Բայց գետնին պտուղն աւելի: