Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկինքն ի գետին ասաց,
Թէ ինչով ես ինձ նմանի.
Որտեղ չանայժան մարդ կա՝
Վերայ քեզ կոխէ ու անցնի:
Գետին ի երկինք ասաց,
Թէ զատոր խամն իսկի չունիմ.
Որտեղ սիրօ տէր մեռնի՝
Յիս չառնում, էգուց կու հօտի:
Երկինքն ի գետին ասաց,
Զէնէհար, չեմ քեզ նմանի.
Շատ հաց սեղանի ես դու,
Գերեզման շատ վարդապետի:
Գետին ի երկինք ասաց,
Զէնէհար, չեմ քեզ նմանի.
Երկնից ու գետնից ըստեղծօղն
Վերայ քեզ բազիլ կու նայի:
Փառըա տացուք ըստեղծողին,
Որ խնամող է ամենայնի,
Զի տայ ծառայից խրոց,
Զոր խնդրեն և միշտ ըզբարի:
Թէպէտ ծուլացեալ կենամք
Եւ ատեմք ըզգործըս բարի,
|
|