Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկինքն ի գետին ասաց,
Թէ ինչով ես ինձ նմանի.
Ես զիմ ցօղս յիս քաշեմ,
Բիւր հազար ծաղկունք թոռոմի:
Գետին ի երկինքն ասաց,
Թէ զատոր խամն իսկի չունիմ.
Ատ ցօղն, որ ի քէն կիչնու,
Նայ իսնէ ի քեզ կու փոխի:
Երկինք ի գետին ասաց,
Թէ ինչով ես ինձ նմանի.
Ես քեզ հանց զձուն դնեմ,
Որ արևն ի քեզ չի դիպի:
Գետին ի երկինք ասաց,
Թէ զատոր խամն իսկի չունիմ.
Անդընդոց բանդ եմ,
Որ գարնան գոլն զքեզ տանի:
Երկինքն ի գետին ասաց,
Թէ ինչով ես ինձ նմանի.
Ես քեզ ամբ ու շող անեմ,
Որտեղ ծառ կանաչ՝ չոր լինի:
Գետին ի երկինք ասաց,
Թէ զատոր խամն իսկի չունիմ.
Ես ակներան հրամանք տամ,
Գետ էլէ ու աղբիւրն աւելի:
|
|