Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Ինչ ասեմ, որ չէ յիշելի:
է քննօղ գաղտնեաց աստուած,
      Դու գիտես գամենն յայտնի.
Աղաչեմ, խնդրեմ ի քէն՝
      Իմ մեղաց գիրըն ջնջեսցի:
Աղջիկ մ է սորա շինողն
      Ի յազգէն սուրբ հայրապետի,
Որ է բռնութեամբ առեալ
      Կնութիւն գնա տաճիկ ազգի:
Պարտ է աղօթիւք յիշել,
      Որ նորա աստուած ողորմի.
Այս է պատուիրան փրկչին՝
      Միմեանց խնդրել զբարի:
Զի ոչ գոյ նման սմայ
      Ի վերայ արարած երկրի.
Նման է յԱդին դրախտին
      Ադամայ մեր հօրըն նախնի:
Լի է գոյնզգոյն ծաղկով,
      Սուրբ հարանց խրատն ի միջի,
Ով ոք ունկնդիր լինի՝
      Զօրանայ հոգւովն ի մարմնի:
Սորա զարդարողքն ասեմ՝
      Են երկու լուսաւոր հոգի,
Որ մինն Ներսէս կոչեն
      Եւ միւսոյն՝ Ստեփաննոսի:
Բազում աշխատանք ունին
      Յիշատակ ըզխաչն փրկչի,