Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ

Ա


Աբբա — վանական, կրոնավոր
Ալէլուիա — օրհնանուն, գովութեան, օրհնեցեք աստծուն կամ գովեցեք
տիրոջը
Ախտաժետք — ախտացյալ, ցավագար, հիվանդ, հիվանդոտ
Ակումբ — ժողով ուրախության կամ սգո, խումբ հանդիսական, բազմություն բոլորյալ
Աճափ — արդյոք
Ամուական — լծորդ, լծակից զույգ արջառները, որոնք նույն լուծն Էն
ձգում, կամ զույգ ձիերը, որոնք լծված են նույն կառքին, այս
նմանությամբ Էլ երկու գործակից անձեր, այսպես կոչում էին Պետրոսին և Պողոսին
Այպանել — ծաղրել, անարգել, արհամարհել
Այսահար — դիվահար, անմաքուր, ախտացյալ
Անագանել — հապաղել, դանդադել
Անեղ — ինքնագո, աստված
Անթարթափ — անքթիթ, անթարթելի, թարթում և թոթափում չունեցող,
անշարժ
Անաղա — կոպիտ, խակաբարո, անմիտ, անամոթ, անշնորհք, վայրենի
Անպարգական — պարզություն չունեցող, բարդ
Անտուստ (անդուստ) — այնտեղից, այն վայրից, այն կողմից
Անքակ — անլուծելի, անբաժանելի
Անքատակ — անհարազատ
Աշխար — կոծ, ողբ, լաց, ճիչ, կական, սուգ, ցավ