Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առանձնական — միայնացյալ, միակեցական, միանձնական
Առապար — քարոտ, ապառաժոտ, անհարթ, խորդուբորդ
Արհաւրաւորք — զարհուրանք
Արհիական — արքեպիսկոպոսւսկան


Բ


Բաղխոհական — տրամաբաշխական, բաշխիչ և սփռիչ, որոշիչ
Բառնալ — վերացնել
Բարեւի — բարիքներով լի
Բորոտ — բոր հիվանդություն ունեցող, ուրուկ
Բրաբիոն — հաղթանակ, մրցանակ, վարձ հաղթության, պսակ, արմավենի, ձիթենի, դափնի, ծաղիկ անթառամ
Բրինձ — իշխան


Գ


Գայռագեղ — վանդակ Երկաթի, արգելարան գազանների
Գերակա — ծայրագույն, գերագույն, գերազանց
Գերակատար — կատարյալ, գերազանց, վեհագույն քան, առավել քան
Գերաստիճանք — գերագույն աստիճանի, բարձրագույն
Գիճի — խոնավ, ցանկասէր
Գիշահանձք (գիշախանձք) — գիշակեր
Գղերիկոս (կղերիկոս) — վիճակավոր, ժառանգավոր եկեղեցու
Գոնեա — գեթ
Գրգել — փայփայել, գիրգ և փափուկ պահել
Գուբ — փոս


Դ


Դափր — ձիու կողմից ոտքերով գետնին խփելն ու փորելը
Դեհ — կողմ
Դերբուկ — քարոտ, խորդուբորդ վայր, ապառաժ, դար ու փոս վայր
Դիւան — ատյան
Դստիկոն — եռահարկ, երրորդ հարկ, վերնատուն, վերնահարկ