Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կարէ զայս ի միտ առնուլ
Ի իմանալ պարգև տիրական:
Ականջ ունողացդ ասեմ,
Ունկն դիք բանիս միաբան,
Լսէք, փափագող լերուք,
Ծարաւի բաժակիս արբման,
Զի սիրոյ սեղան կազմեմ
Եւ կոչեմ զձեզ ի խրախարան,
Կայթելով ծափըս հարէք
Ի լսել զճառս երանական:
Զի թէ մեք յետնեալ գտաք
Եւ չեղաք արժան գովութեան,
Սակաւն մերափնքս եղեն
Պարծանաց տեղի և կայան:
Աստանօր պատմել կամիմ
Զեղելոցս, որ մեզ դիպեցան,
Թէպէտ վաղափոխ եղեալ
Պատահարք իմն երևեցան:
Զի հայրն վերին գթած
Ի խնդիր եւ տանս Արամեան,
Եգիտ զմեզ անկեալ յորսայս
Ի ծուղակ չարին յանդիման:
Ձգեալ ըզդաստակ բազկին
Զեղջերաւս մեր թշուառական,
Ձեռն ետուր կանգնեաց զմեզ
Գլորմանէս, որ յերկարեցան:
Սակաւ մի հոգի առաք
Ի խնամոցս այս արարչական,
Որպէս Պետրոսին եղև
|
|