Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Ի ծովուն ալեկոծութեան:
Շահ Աբաս պարսից արքայն,
      Որ տիրեաց տանս Արևելեան,
Ընտրեաց զգունդն արեաց պարսից,
      Օսմանին եկաց յանդիման:
Մինն ի յընտրելոց դասուցն
      Երևեալ քրիստոսադաւան,
Այր հւզօր, քաջամարտիկ,
      Ճակատուն բազմաց ախոյեան:
Ընդ որ հաւանեալ արքայն
      Եւ գովեաց բազմաց յանդիման,
Ապա ակն ածէբ սիրով
      Միամիտ նորայն քաջութեան:
Կարոյց զնա իշխան երկրի՝
      Հանեալ ի պատիւ մեծութեան,
Մեծարգոյ փառօք պատուեաց
      Եւ կոչեաց զնա իւր սիրական:
Հախնազար հայրըն նորա
      Յորջորջեալ զնա սեռական,
Հայկազն անուանէր զնա՝
      Նմանիլ Հայկազնին Տիգրան,
Որ յունաց յաղթող գտաւ
      Եւ սկիւթացոց հիւսիսական,
Որոյ ի դիմի հարաւ
      Քուրդըն մեծ՝ վիշապ Աժդահան:
Սակայն սնակուշտն եհար
      Զգեղարդն ընդ լերդակողմանն.
Զլեարդն և զթոք նորա