Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի շահատակ եւ զինուցն
      Ահընկէց լինէր նա մարդկան
Եւ ի խիզախելն ուժգին
      Բեկանէի նա զիւր դիմակայն:
Յարշաւելն երիվարին՝
      Կրթածու և վարժողական,
Դափր հատանէլ դաշտին,
      Դողացուցանէր զամենայն:
Դասք հրազէն հետևակաց
      Առաջի գնդակ ընթանան,
Զգուշութեամբ մեծաւ սպասեն
      Հրամանին յոյժ խորհրդական:
Իսկ յարիութիւն անձինն
      Անքատակ ի յորդիս մարդկան
Եւ անհամեմատ խոհեմ
      Ի շարժել շրթանցն յատկանան:
Ճարտասան, արագախօս,
      Անթարթափ յարտաբերութեան
Եւ բաղխոհական ոճով
      Բարբառէր յարքայից դիւան:
Իսկ ներքին մասամբ հոգւոյն
      Երկիւղած և զգաստական,
Խոնարհ էր և՛ հեզ բարուք,
      Ե՛վ սիրով աստուածպաշտութեան:
Անապատի սիւն լինէր
      Եւ գրգէր գթով հայրական.
Մինչ յիշխանութեան միջին
      Ջանք դնէր անապատական:
Յայսմ քանակեալ աւուրց