Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Գեղարդեամբն ի փորոյն եհան:
Մովսէս Քերթողն պատմէ
      Եւ գովէ գնա յոյժ զանազան,
Զձև և զտիպ կերպին,
      Զբախտն մեծ ընդ զօրեղութեան:
Սոյն սա անպակաս կերպիւ
      Եւ ձևովն իւր արքունական,
Յաւել քան զնա ի փառս
      Հաւատով սուրբ երրորդութեան:
Պերճ, հսկայաձև մարմնով
      Եւ սփօքն վայելչական,
Իսկ տիպ պատկերին գեղոյ՝
      Շնորհաւոր և դիւցազնական:
Կորովի աղեղնաւոր,
      Քամանդար անսխալական,
Ընդ մէջ իւր ածեալ սուսեր
      Զերկսայրին և զթուրն կտրան:
Զվահանն պըղընձապատ՝
      Աջողակ ընդ ձախոյ կռանն,
Հարթ համակ նկարակերտ՝
      Նպատակ նետից ուժգնական:
Ջլախտն յաջոյ ձեռին ունէր,
      Նիշ՝ գուշակ ինքնիշխանութեան,
Յահեկէն կախեալ կռան՝
      Կտցաւոր ւ ինքն զառնիշան:
Հասակն զրահաւորեալ,
      Սաղաւարտ պսակ գագաթան,
Սադահքն յերկոքին կողմանց
      Փքնալից ծաղկեալ զանազան: