Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Զհաստեալն ի վերայ հիման:
Իսկ գթած տէրըն բարի
      Զնա պահեաց առանց սասանման
Եւ յաւել նըմա շնորհ զգալի՝
      Տուն շինել նմա տիրական:
Տաճարաց հոգաբարձու
      Յաստուծոյ էառ հրաման,
Թէ սովաւ յայտնի լինի
      Այս խախտեալ ազգիս ի հիման:
Թէ սա է շինօղ բարի
      Լքելոցն յուսահատութեան,
Զմեղօք կործանեալս կանգնէ
      Եւ սանէ տաճար տիրական:
Կարծեմ, թէ սա էր ճրագն
      Ըստ պետին առաքելական,
Որ ի գիշեր կենցաղոյս
      Խաւարչուտ և նսեմական
Ճաճանչ նշուլից փայլեաց
      Եւ շաւիղ բանայր նա մարդկան,
Մինչ տիւն լուսաւորի
      Արուսեկի մեծի ծագման:
Համրեր սա համբերելով,
      Խիղճ մտօք ի գուբ տղմական,
Մինչև լուաւ աղօթից
      Արարիչ տէրըն գթական:
Եհան ի կաւէ գրոյն,
      Ի վիմին եդ հաստատութեան
Եւ արկ ի բերան նորա
      Օրհնութիւն ըստ երգոյն Դաւթեան: