Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անեղ լոյսն արարչական
      Լոյս վառեաց խաւարեալ մարդկան.
Երկու լուսատու աստեղբն,
      Որ յարևմտից ծագեցան,
Ի յԵրուսաղէմ սընեալք
      Ի լուսոյն լուսով լրացան
Եւ մեզ խոր խաւարելոցս
      Լուսատուք նոր առաքեցան:
Սարգիս մեծ եպիսկոպոսն
      Եւ տէր Կիրակոսն արին այն,
Սլացեալ հոգւոյն թևօք
      Եւ հասին սմա օգնական:
Պետրոսին և Յոհաննու
      Օժանդակ եհաս Պօղոսն այն,
Իսկ այս Պօղոսին հասին
      Ստուարաստեղն երկու գաւազան:
Նոր իմն օտարացուցիչ
      Շշընջիլն անտի յայտնեցան.
Մերկ պարտին լինել մարրիկ՝
      Քրիստոսի կարգել զօրական.
Ահա նորահրաշ հնչիւն՝
      Դեռաբոյս և անյայտական,
Թէ պարտ է զմարմին թողուլ
      Եւ հոգւոյն լինել պաշտըպան:
Նոր երգ, նոր ներբողեան,
      Նոր կական ի ձայն ցնծութեան.
Նոր պարըս խմբել այսօր
      Եւ երգել գոհաբանական:
Նոր պարու պարապետիս