Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Պարաւորք լինել համաձայն՝
Երկրպագութիւն և փա՜ռք
      Տաղին ի ձայն գոհութեան:
Որ զայս երկու ուսուցիչս
      Առաքեաց մեզ ճշմարտաբան,
Գործնական իմաստութեամբ
      Կատարել միշտ զտեսական:
Զայս եզինքս ամոլական,
      Բանաւոր և արդիւնական,
Բանական երկրի մշակ,
      Խստատանջ և միշտ ժրաջան:
Այս երաշտացեալ գետինս
      Արտասուաց ցողով արբուցան,
Զայս խոպանացեալ երկիրս
      Արարին բերրի անդաստան:
Հերկեալ խրատով զայգիս
      Չարահնար փուշքն խլեցան,
Եւ ապականիչ աղուեսքն
      Որք կալեալ և որք ղօղեցան:
Նոր գարնանային հողմունք
      Քաղցրասիգ յայգիս հնչեցան,
Եւ ձայն տատրակաց սրբոց
      Մնչիւնիւ աստէն լսեցան:
Ձմեռն և անձրևք անցին,
      Խստութիւնք սրտից կակղեցան,
Եւ ծաղիկ զարմանազան
      Ի յերկրիս մեր երևեցան:
Իջցուք ի յայգիս եղբարք
      Եւ տեսցաք ծառք համանգամայն,