Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Ի յահեկէ ոստովք բարձրացանք
Մինչ ի հովանին սոցա
      Ախտաժետք բազումք կուտեցան,
Թանահատի յանապատս
      Եւ ձիթովս այս բժշկեցան:
Պարարտ ձիթենի գոլով՝
      Տաթևու գաւթիս անկեցան
Եւ առաւոտցեալ պտղով
      Քրիստոսի աստ ընծայեցան:
Երկnւ բարձրաբերձ լերինք՝
      Ահերմոն և Թաբօրական,
Եւ ակունք Յորդանանու,
      Յոր մարդիկ նոը մկրտեցան:
Ենովքայ ու Եղիայի
      Փոխանորդ յերկրի շրջեցան,
Թէպէտ աննման կենօք,
      Այլ գործովք յոյժ համանման:
Դիմօք և ձևովն իւրեանց
      Հանդերձիւքն խոշորական,
Ծանուցին որդոց մարդկան
      Զաշխարհի վայելս ընդունայն:
Երկու դրունք տեսանելեացս
      Կենդանեացս յարարչէն եղան,
Յատուկ ի միմեանց գոլով
      Մի շաւիղ տեսլեան ընթացան:
Այսպէս այս Երկու ընտրեալս
      Բացակայ տեղեաւ մեզ ցուցանէ
Մինն Պոնտացի գոլով,
      Մինն ի տանէն Արարատեան: