Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թէպէտ առանձին դիմօք
      Կրկնակի կերպիւ յատկացան՝
Մի կամք, մի կարգ, մի կրօն,
      Մի հոգի կառավարեցան:
Ցնծալ պարտի Հայաստանս
      Եւ խայտալ խնճոյս հոգեկան,
Պարանցիկ առնել լուսով
      Եւ երգել երգ հոմերական:
Նոր սրինգ և նոր տաւիղ,
      Նոր քնար և նոր երգարան,
Նոր կաճառախումբ լինել
      Եւ քննել յոյժ խորհրդական:
Բանալ ըզարգանդ մտաց
      Եւ ճաշակ տալ համբերութեան,
Ըմպել ըզհամեղութիւն
      Բաժակիս այս իմաստութեան:
Գրեան վաղընջուց փակած
      Ընթերցան, ոճով մեկնեցան,
Եվ լապտերք եկեղեցւոյ
      Գալստեամբ սոցին վառեցան:
Բարիոք մեզ նաւաստիք
      Ի ծփման ծովուս յայտնեցան,
Վարեցին թևօք հոգւոյն
      Եւ հասին յանբաւ խորութեան:
Մինչ յայս խրախութեան կայաք,
      Աջողակ հողմով սլացման
Եւ յաջ և յահեակ թռուցեալ
      Դիտէաք զկէտն ուղղական,
Յանկարծ հողմըն ուռուցիկ