Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայցեցէք ընդ իմ առ հարքս՝
      Յիշել զիս առ անմահ արքայն:
Փոքրիկ Փիլիպոս դպիր՝
      Փափագող բանիս տաղական,
Զայս խնդիր արար, թէ ասա՛
      Յիշատակ, որ ողորմի տան:


3. ԳԱՆՁ ՆՈՐ ՆԱՀԱՏԱԿԻՆ ԵԻ ՍՈԻՐԲ ՔԱՀԱՆԱՅԵՆ

ԱՆԴՐԷԱՍԻ ՆԱԽԱճԱԻԱՆՑԻՈՅ, ՈՐ ԿԱՏԱՐԵՑԱՒ Ի

ՇԱՀ-ԱԲԱՍԷՆ. ԱՍԱՑԵԱԼ ՇՆՈՐՀԱԼԻ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ

ԲԵՂԼՈԻ ՆԵՐՍԷՍ ԿՈՉԵՑԵԱԼ ՄՈԿԱՑԻ

Հատդ անմահական,
Հացդ իջեալ մարդկան՝
Ընդ հին մանանայն
Ծնունդ հայրական,
Որդիդ կուսական,
Միակդ անբաժան.
Հօր սահման և բան,
Կնիքդ էութեան,
Նոյն և կերպարան.
Անձրևքն նըշան,
Անհասին նման,
Նկարդ իսկութեան.
Ի մեր կերպարան
Եղեր տեսարան
Մեզ համանման.
Շրջեալ ընդ մարդկան