Զձիր շնորհացն, որով յօրացայ,
Գրկամբ պարփակեաց զինև,
Փայփայեաց, որով փափկացաւ:
Ասաց. «Թէ սիրէս զնա,
Գիրկս արկցէ զքև յարակայ»,—
Նա առանց սիրոյն իմոյ
Խանդակաթ փարէր յիմ վերայ:
Ասաց. «Մի՛ ծախեր զդա
Կեփազու ոսկոյ սոփերայ,
Տերութիւնք և փառք այժմուս
Չամբառնա ի կշիռ դորա:
Տպազիոն և յասպիս,
Կարկեհան, լալ և շափիւղայ՝
Յեռեալ ընդ համակ ոսկւոյ
Դէմ նորա ոչ վայելչանայ:
Գանձք և մեծութիւնք երկրի
Բաղդատեալ ոչ արժէ զնա,
Ոչ ակն արևուն ծագմամբ
Համեմատ նորին լրանայ:
Լուսատուք քեզ ցուցանեն
Ի ներկայս զոր երևանայ,
Իսկ նա ըզանցեալն քննէ,
Զներկայս և զոր յապագայ:
Պատուականագոյնք երկրի
Պաղպաջունք, որ նշուլանայ
Եւ զարդք համօրէն զարդուց
Առ նմա ոչ գեղեցկանայ:
Տեսութիւնք աչաց մարդկան
Եւ իմաստք, որ յառաջանայ,