Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յիմարութիւն համարեալ
      Եւ խաւար է առանց նորա:
Կազմեա քեզ քառամանեակ,
      Զպարանոցդ նովաւ զարդարեա.
Քաղցր ի քուն լիցիս նովաւ
      Ու յարթնութեան խօսակցէ քեզ նա»:
Բայց զպահպանակ նորա
      Առընթեր ես ոչ ստացայ,
Զշահ մընալոյն առ իս
      Եւ զօգուտն ես ոչ իմացայ:
Շնորհաց աւետիք մատոյց
      Չարարուեստ յանձն իմ ոչ կալայ,
Եւ քաղցր արարիչն իմ՝ յիս
      Նայեցաւ, ես ոչ հայեցայ:
Զչափ քաղցրութեան ընդ տեառն,
      Որ առ իս բազում գութ նորա,
Թէ ոք ի համար ձգէ
      Անքակ է ու անչափանայ:
Թեպէտ այս Սողոմոնի,
      Յորմէ զայս իմաստ վարժեցայ,
Ոչ կէս, ոչ մասնէբաժին՝
      Խուն չափով ես չիմաստացայ:
Այլ նա ի գիշեր ժամու,
      Ընդ լուսնիւ գոլ ժամանակեայ.
Ես որդի եմ տըւնջեան,
      Ի հոգոյն լուսաւորեցայ:
Զոր նա իմաստուն մտօք
      Խօսեցաւ ամօք բացակայ,
Ես յայտնի խաչին տեսայ,