Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՐՍԵՍ ՄՈԿԱՑԻ

16-րդ դարի վերջի և 17-րդ դարի առաջին քառորդի նշանավոր գործիչ Ներսես Մոկացին ծնվել է պատմական Հայսատանի Մոկք գավառի Ասկնջավս գյուդում (ունեցել է նաև Վանեցի և Բեղլու անվանումները): Ստանալով խոր և հարուստ գիտելիքներ, Ներսես Մոկացին նվիրվում է վանական միաբանություններում ծավալվող կրթա-լուսավորչական աշխատանքի: Նա երկար ժամանակ աշխատում է որպես մանկավարժ, հիմնում է անապատական միաբանություն: Այս առումով նրա կյանքը կապված է եղել հատկապես Բաղեշի Ամրդոլու վանքի, Սյունյաց Մեծ անաւաստի և Լիմ կղզու միաբանության հետ: Եղել է Լիմի միաբանության հիմնադիր առաջնորդը, այնտեղ էլ կնքել է մահկանացուն:

Ներսես Մոկացու դիմապատկերի կարևոր ու բնորոշ գիծը նաև այն է, որ եղել է իր ժամանակի փիլիսոփայական մտքի նշանավոր ներկայացուցիչը: 5-րդ դարում սկսված ու արմատական հիմքերի վրա դրված ինքնուրույն-ազգային փիլիսոփայական երկերի հարուստ ավանդները հետագա դարերուն հետևոդականորեն ու բազմակողմանիորեն զարգացան, հարստանալով թարգմանական ու ազգային նոր արժեքներով: Սակայն 17-րդ դարի սկզբին, քաղաքական