Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անբարենպաստ պայմանների հետևանքով, այդ առաջընթացը մի կարճ ժամանակով ընդհատվեց: Փիլիսոփայական մտքի ավանդնեռի յուրացման կարևորագույն գործը իր ձեռքը վերցրեց Բաղեշի Ամրդոլու դպրոցի հիմնադիր Բարսեղ Գավառացին, որը վերականգնեց հայոց դպրության հնամենի ավանդները, պատրաստեց բազմաթիվ աշակերտներ, որոնցից Ներսես Մոկացին փիլիսոփայության իմացությամբ գերազանցեց իր ուսուցչին և ընկերներին[1]: Ուշագրավ է, որ Բաղեշի դպրոցը Լեոն անվանում է «հայ ժողովրդի կուլտուրական հանճարի մի շատ թանկագին հուշարձան»[2]: Ինչպես Բարսեղ Գավառացու, այնպես էլ Ներսես Մոկացու համար առաջնակարգ խնդիր էր աշակերտներին լրիվ հասանելի դարձնել հայ փիլիսոփաների, ինչպես նաև Արիստոտելի, Պլատոնի, Պորփյուրի, Փիլոն Ալեքսանդրացու և մյուս մեծերի աշխատությունները:

16—17-րդ դարերում հայ գրականությունը զարգանում էր հիմնականում երկու ուղղությամբ՝ մեկն աչքի էր ընկնում հին ավանդների հետևողական պահպանումով, իսկ մյուսը՝ գրական նոր թեմաների ու նոր ձևերի որոնումով: Ներսես Մոկացին պատկանում էր առաջին ուղղությանը: Նրա ստեղծագործության մեջ արտացոլված էին ժամանակի համար առաջնակարգ նշանակություն ունեցող խնդիրներ՝ հայրենիք, եկեղեցի, լուսավորություն: Նրա ստեղծագործությունների ներքին ազդակը հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Հայաստանն ավերվում էր թուրքերի և պարսիկների միջև ծագած կործանարար պատերազմներէց, նրանց մշա-

  1. Առաքել Դավրիժեցիք Պատմութիւն, Վաղարշապատ, 1896, էջ 894:
  2. Լեռ, Երկեր, Գ, Երևան, 1969, էջ 270: