Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զառանց երկիւղ հանճարս
      Գործածիւ ի չարն յօրանայ,
Ճարտար սպանող եղէ,
      Հմուտ կենաց դիմակայ:
Զի իմաստութիւնդ, որ կայ՝
      Երկիւղիւն վայելչանայ,
Թարց նորա՝ պատճառ չարի
      Եւ պատժոց ունողին գնա:
Ինձ աչք ի գլուխս եղիր,
      Յանբանիցն այնու յատկացայ,
Թէ միշտ ի վեր կոյս հայի,
      Առ աստուած՝ ես զայն չիմացայ:
Արդ ես իմ երկրորդ կամաւս
      Ի բարեաց գործոց հեռացայ,
Սիրող հեշտ կենաց եղէ,
      Զէրդ անբան յերկիր կորացայ,
Իբր էշ լայնացեալ յաղբիւս
      Ի կատակս թաւալեցայ,
Խոզից նմանեալ ի տիղմըս
      Մօրիցըն շաղախեցայ:
Խրատիչ այլոց արար,
      Թէ յիւրմէ բանից զգաստանայ,
Զայն առիթ չարեաց առի,
      Ես առ իս գիտուն ձևացայ:
Միտք ծննդական ետուր,
      Թէ բարեաւ զմարդիկ որսայ.
Ի կամս ապաստան եղեալ,
      Մտահաճ ինձ հաւանեցայ: