Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անգործ հաւատոց յուսով
      Ի գլուխն իմ հաստատեցայ
Եւ միշտ սասանեալ մտօք
      Հակակողմն խոտորեցայ:
Ասաց. «Լոյսդ որ ի քեզ կայ,
      Պատրաստ կաց, չխաւարանայ,
Զի թէ այդ նսեմանայ,
      Արտաքինն որքան զօրանայ»:
Ես գիշերատես մըտօք
      Ի տըւէ խոր խաւարեցայ
Եւ երկմտութեան ալեօք
      Յանկայուն հոգըս ծփեցայ:
Տէրութիւն ետուր ւ ասաց.
      «Նախատպիդ դու միշտ ծառայեա».
Ծախեցի զանդրանկութիւն,
      Որկորոյ հարճին գերեցայ:
Կենարար հացին կերող
      Ի տեսանէ ես վիճակեցայ
Եւ սեղանանենգ եղեալ
      Սարտուցեալ ոգով սովեցայ:
Զայս հունդ պատրաստեալ թռչնոց
      Եւ խոզից ի բանէն լուայ,
Անյուսութեան կոյր մտօք
      Առ փափաք սմին ծիւրեցայ:
Ի կարգ կուսութեան մտեալ
      Տգիտաց սուրբ և կոյս ցուցայ
Եւ գիրապարար մարմնով
      Հոգեկան մասամբ պղծեցայ:
Փակեաց ի կին մարդ չհայել,