Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ արագափութով
      Ի բարի վարձուց ձանձրացայ:
Հեզութեան լծով մտեալ
      Համբերող խաչի ես ցուցակ
Ի լուր քաղցրութեան խրատուն
      Բարկութեան բոցով այրեցայ:
Կնկղովըս կորահայեաց
      Հեզ հարանցըն նմանացեայ,
Յանդուգն անզգամ դարձայ,
      Վէս, գոռոզ և խիստ անուղայ:
Փորձութեանց ուրախ տանել՝
      Յակոբայ արդարոյն լուայ,
Անվիշտ յարտաքին կրից
      Դիւական բախմամբ տրտմեցայ:
Ի կենցաղազբաղ ծովու
      Տատանմամբ տարակուսեցայ,
Գիտելով զելից շաւիղն՝
      Օգնեա՝ ինձ, ոչ բարբառեցայ:
Ծայրասուր սաղաւարտեալ,
      Թէ այսպէս միշտ ի վեր խոկայ
Եւ գամէն պտուղ շնորհաց
      Քրիստոսի փառացն վարկայ:
Ես ոչ գործեցի բարի,
      Նաև ոչ մտօք խորհեցայ
Եւ սնափառիմ մտօք,
      Շատ մաքրոց կարծիմ գերակայ:
Իբր ի յերազի մտօք
      Շատ բարեաց տէր երևեցայ
Եւ սին պարծանօք պատրեալ