Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Ի հեռուստ՝ զայն ևս յակամայ,
Եւ թէ կամակար մտօք՝
      Շնացաւ անդրէն ընդ նմա:
Արդ հայել ծիւրեալ մտօք
      Ցանկութեամբ՝ ես ոչ շատացայ,
Այլ պարծանս համարելով
      Հեշտութիւնս խենեշացաւ:
Անկասկած ի բնականս
      Յանբնականս մտաբերացաւ.
Որով բնութեանըն տեառն
      Եւ մեծաց պատժոց գրեցայ:
Ընդդեմ գործեալ արարչին
      Եւ բնութեանս և դրութեանս սորա.
Եւ ամենայն ստեղծուածոց,
      Որ պահեն զեդեալ կարգ նորա:
Որպէս թէ գամէն թողի,
      Քրիստոսին ես ազատեցայ,
Արծաթասիրութեան ախտիւն
      Ի յերկիր կարկամ կապեցայ:
Աբբայի անուն առի,
      Յաշխարհէ ձևով մերկացայ,
Չար մտօք մամոնայի
      Եւ զարդուց նորին ցանկացայ:
Որպէս խաչ ուսով դարձեալ
      Խաչելոյն թէ հետևեցայ,
Եզանց և ագարակի
      Եւ կանանց սիրով հեշտացայ:
Արկայ ստորոտով հանդերձ,
      ժուժկալի կերպին յայտնեցայ