Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Ուխտս աստուածեղէն մոռացայ
Քարոզ օրինաց եդայ
      Ի օրինօք անօրի նեցայ՝
Անուամբս եմ այլոց քանոն,
      Կանոնէն բընաւին յանցեայ:
Կարծրացեալ անզեղջ մտօք
      Աներկիւղ յօրինակեցայ,
Նման դարբընաց սալից
      Խիստ բախմամբ ես ոչ թնդեցայէ
Երևելի երկիւղած
      Եւ ցաւող յօրինաց վերայ,
Սաստիւ խրատող այլոց
      Փենէհէս կերպիւ ձևացայ:
Ի միտս և յոգիս անսաստ
      Ի ծածուկ խորհուրդս իմ, որ կայ
Ջատագով փառաց իմոց
      Կամապաշտ սրբոց դիմակայ:
Անխրատ և ցոփ սրտիւ
      Սնոտիս մոլեալ ցնդեցայ,
Անաղ, անհամեալ բանիւ
      Վայրապար միշտ աղճատեցայ:
Կատականս եպերանաց
      Լկտաբար ծաղու թիւրեցայ,
Ի խայտ, խնդութիւն շարժել
      Զամեն ոք ձեռնարկեցայ:
Ռաբի, ռաբի յորջորջմամբ
      Ինքնաշարժ փառամոլեցայ,
Ռամիկ ծառայից գեղջկաց
      Ես անգամ ոչ նմանեցայ: