Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդահաճութեան ախտիւ
      Առերեսս առաքինեցայ
Եւ յառանձնական պահուն
      Նաև ոչ մատամբ հպեցայ:
Յարբանեկութիւն սրբոց
      Ի ծնօղաց ես ընծայեցայ,
Միշտ ի սրբութեան տեղիք
      Առընթեր սրբոց սնուցայ:
Հիւծեալ հոգով և մարմնով
      Տղմասիգ գուբըս փակեցայ,
Փոխան շնորհընկալութեան
      Յօրհնելոց զանեծս ընկալայ:
Սուրբ վկայարանս կալով
      Մանաւանդ յորըս շրջեցայ,
Գործեալ զանհաճոյս սոցա,
      Վասն որոյ ես ոչ սրբեցայ:
Նստելով ի տաճարի
      Մեծամեծս բարբառեցայ,
Դատեալ ի բանից իմոց
      Աւելի դատապարտեցայ:
Փոքրիկ մին գայթակղելու
      Խոր ի ծովս հրաւիրեցայ,
Իսկ ես բիւրոց կործանիչ,
      Որ մեծ պատժոց գրեցայ:
Անառակ և թիւր գործովք
      Ի յարկի տեառն բազմեցայ,
Այն պղծոյն անապատի
      Արդարև յոյժ նմանեցայ:
Շինեաց զերդ միեղջերու,