Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԶՏրապօլսոյ կոմսին հարցին.
Այն նենգաւոր խէթ աղուեսին,
Իսկ նա մեկնեալ էր սուրբ յուխտէն
Եւ դաշնադիր էր ներհակին:
Որպէս Վասակ՝ հայոց ազգին
Եղև մատնիչ սուրբ իշխանին,
Սոյնպէս և սա՝ Ռահ բրնձին
Եւ միամիտ զօրաց նորին:
Թուղթ առաքէր Սալահադնին,
Զինքըն ծառայ գրէր նմին
Եւ նշան տայր զքղանց դրօշին՝
Զզարդըս նոցա առնել դեղին:
Ասէր. «Բաժնեմ զզօրն ֆռանգին,
Եւ զքաջքն առնում ի յիմ մասին,
Գամ, իջանեմ ի վերայ ջրին,
Զնոսա պահեմ ի յերաշտին»:
Եւ նա արար, զոր խորհեցաւ
Ընդ մտերիմ զօրականին.
«Պահէք,— ասէ,— զաջոյ դեհին,
Եւ ես պահեմ զմուտ ջրմղին»:
Յանկարծակի մէջ գիշերին
Այն թշնամեաց գունդն հասին,
Բանակ առին ի վերայ ջրին,
Ըստ խրատու այն պիղծ կոմսին:
Անդ լուսանալ առաւօտին,
Մուտս ռազմի յօրինէին.
|
|