Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թէ «Օգնութիւն մեզ ի տեառնէ
Եկեալ հասցէ որպէս նախկին.
Սակաւաձեռն այսու արամբք
Յաղթեմք զօրաց մեծ ըռազմին»:

ԶՌահ բրինձն գլուխ եղին
Զօրուն փոքու ի հանդիսին,
Ութհարիւր երիվարաւ
Եւ նոյն չափով հետևակին:

Հաղորդեցան մարմնոյ փրկչին
Եւ սուրբ խաչին երկիր պագին,
Զտէրունական խաչն հանին
Եւ առաջի անկանէին:

Զտիւն և գիշերն ի յողբ կացին,
Մինչ արտասուօք զհողն թացին:
Չեղև նշան սուրբ նախկին
Ի ոչ պատասխան ողբոց նոցին:

Յորժամ ի թուրքն դիմեցին
Խաչն յաջմէ կանգնէր նոցին.
Թէպէտ և յոյժ սուգ արարին,
Ոչ շարժեցաւ բնաւ տեղին:

Պատրիարգաց յուշ առնէին
Եւ իմաստնոց հարցանէին,
Ոչ կարէին պատասխանել,
Զի հասեալ կայր վճար վերջին: