Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իշխանք ւ ազատք ժողովէին՝
Հռոմայեցոց պայազատին,
Սպանիացին և Փարէզին,
Ալամսւնիկն և Վէնէսին:
Ժողով առեալ բանակէին
Եւ բօթատու միմեանց լինին,
Թէ «Պարծանաց մերոյ տեղին
Եւ ոտնակոխ կենարարին,
Կոխան եղև անարժանից
Մահմետական չար ժողովին»:
Վասն այն ի սուք անհնարին
Եւ ոտնակոխ կենարարին,
Կոծով հարեալք լինէին
Յեկեղեցիս և առտնին,
Աւաղական ձայնիւ լային,
Հեծեծանօք հառաչէին:
Զզարդ հանդերձից իշխանական
Փութով ի սեաւ փոխարկէին,
Առ փողոցեաւս թաւալէին
Եւ ընդ ցանկիւ տապալէին:
Ապա խորհուրդ ի մէջ առեալ՝
Ելանելոյ ընդդէմ տաճկին,
Ձեռն ի գործի աըկանէին
Եւ լաստափայտս որոնէին:
|
|