Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված ուրիշ ժամանակագիրների կողմից»[1]: Իսկ Ղևոնդ Ալիշանը գտնում է, որ այս ներբողը գրված է «լավագույն տաղաչափությամբ և արժանի է գովության»[2]:

«Օրհնե՜ալ տէր Յիսուս փրկիչ» ներբողն սկսվում է բացառիկ ուրախ տրամադրությամբ և հպարտությամբ: Այստեղ ակնարկված պանծալի անուններից առաջինը վերոհիշյալ Մելիք Հայկազն է՝ մի քաջարի զորական, որն օսմանցիների դեմ մղած բազմաթիվ ճակատամարտերից հաղթանակով դուրս գալու համար ստացել էր հայրենի գավառի՝ Սյունիքի իշխանությունը: Իր այս իշխանութիւնն էլ հայրենասեր իշխանը օգտագործել էր անապատի հիմնադիրներին օգնութիւն ցույց տալու ժամանակ: Մելիք Հայկազնը ժողովրդի ազատագրման համար պայքարի ելած մարդու կերպար է՝ նման մեր միջնադարյան գրականության մեջ կերտված հայրենասեր իրական-պատմական հերոսներին: Այս ներբողը 17-րդ դարի կրթական կյանքի վերանորոգման առաջին արտահայտությունն է:

Ներսես Մոկացու պատմական թեմայով գրված ստեղծագործություններից մեկն է Անդրեաս քահանային նվիրված գանձը: Անդրեաս քահանան նահատակվել է 1617-ի նոյեմբերի 18-ին: Գանձը գրվել է դեպքի թարմ ազդեցության տակ: Նրանում կարճ և անպաճույճ տողերով ներկայացվում են Անդրեաս քահանայի երիտասարդ կյանքի պատմությունը և նահատակության մանրամասները: Գանձում Անդրեասը հանդես է գալիս որպես հերոսական կերպար, որն իր մահով փրկում է շատերի կյանքը: Նրա նահատա-

  1. Լեռ, Երկեր, Գ. Երևան, 1969, էջ 862:
  2. Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 618: