Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կությանը Առաքել Դավրիժեցին նվիրել Է իր պատմության գլուխներից մեկը, որը և հիմք Է դարձել Մուրացանի «Անդրեաս երեց» վիպակի համար: Ներսես Մոկացին Անդրեաս քահանայի հերոսությունը գեղարվեստորեն վերարտադրող առաջին հեղինակն Է:

Գանձերին հատակ կանոնների համաձայն այն ավարտվում Է համապատասխան տաղով. «Եկայք նորազուարճ մանկունք եկեղեցոյ» սկզրնատողով: Թե՛ գանձը և թե՛ տաղը խազավորված են, որը վկայում Է Ներսես Մոկացու երաժշտական գիտելիքների մասին:

Անցյալի թեմաներով գրված պատմական բնույթի ստեղծագործությունների մեջ ուրույն տեղ ունի «Ի հոլովել ժամանակին» տողով սկսվող ողբը՝ նվիրված Սալահադդինի կողմից 1187 թ. Երուսաղեմը գրավելու պատմությսւնը: «Ողբ վասն առմանն Երուսաղեմի» ստեղծագործությունը Ներսես Մոկացին գրել Է իր եղբայրակիցների խնդրանքով: Այս ստեղծագործությունը ծայրեծայր ողբասացություն չէր նրանում կան լուսավոր տրամադրությամբ գրված և ուրախ ռիթմ ունեցող հատվածներ.

Տօն ցնծութեան կատարէին,
Զսուգն հին փարատէին.
Եւ յետ աւուրց ինչ հանգստին
Վառեալ ի մարտ ընդ քաղաքին...

Այսպիսի մասերը կապվում են խաչակրաց երրորդ արշավանքի և խաչակիրների հաջողությունների հետ: Բանաստեղծը իր հայրենիքի ազատագրման գաղափարը կապում է խաչակիրների հետ, հստակ չպատկերացնելով նրանցից սպասվող ազատության հնարավորաթյունը. նրա