Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եւ խոնարհեալ երկրպագի
Տէրն ծնօղի Մարիամի
Եւ աւետեաց ուրախալի.
«Բերկրեալդ ի յազգըս Եւայի,
Զի կոչէ զքեզ տէրն ամենի
Յիսուս որդին քո սիրալի»:
Եւ ետ նմա զպսակն յայտնի՝
Զբրաբիոնն հրաշալի,
Որ ի յոստոց արմաւենի
Հիւսեալ ընտիր զարմանալի,
Զոր էր բերեալ դրախտէն մեծի
Եւ եդ ի գլուխ սրբոյն կուսի:
Զի առաքեալք տեսցեն յայտնի
Եւ օրհնութիւն տան առաջի,
Հօր և Որդոյ և սուրբ Հոգոյն,
Ստեղծչին գոյից ամենայնի:
Եւ զի նշանք լիցին հրաշի
Ի պսակէն բրաբիոնի
Եւ զօրութիւնք բժշկութեան
Առ ի տեսիլ սքանչելի:
Իսկ սուրբ կուսին Մարիամի
Իբրև էառ աւետալի
Զփոխիլն աստէն առ տէրն երկնի
Յուրախութիւն անճառելի:
|
|